Ստուգված

Գազօջախը մաքուր չլինելու համար ամուսինը փայտով ծեծել է կնոջը

07:13 Sep 30 2015 Gegharkunik, Armenia

Նկարագրություն
Ըստ մեղադրանքի՝ Կարապետը վիճաբանել է իր կնոջ հետ՝ գազօջախի մաքուր չլինելու հարցի շուրջ, որի ընթացքում վերցրել է իրենց տան մուտքի դռան հետնամասում դրված փայտը և դիտավորությամբ հարվածել կնոջ մեջքին, որից հետո երկու ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ թևերին, ուսերին և ոտքերին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև մարմնական վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով:

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ կնոջը պատճառվել է աջ ուսահոդի, զույգ բազուկների, զույգ ազդրերի, զույգ ծնկան հոդերի, ձախ սրունքի շրջանների արյունազեղումների, աջից կրծքագոտկային շրջանի արյունազեղման, ենթամաշկային արյունահավաքի ձևով վնասվածքներով:

Կարապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հղումներ նորությունների վրա
http://www.pastinfo.am/hy/node/79294
Հավաստիություն: UP DOWN 0
Leave a Comment
Անվանում:
Էլ. փոստ:
Մեկնաբանություններ:
Պաշտպանության Կոդը:
14 + 4 =