Ստուգված

Բենզին է լցրել կնոջ վրա, սպանության սպառնալիքներ տվել և փորձել հրկիզել

07:58 Sep 23 2015 Masis, Armenia

Նկարագրություն
Սեպտեմբերի 21-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ամուսինը բենզին է լցրել կնոջ վրա և փորձում է հրկիզել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն մտել է իր քաղաքացիական կնոջ` 1980 թ. ծնված Սուսաննա Գ.-ի ննջասենյակ, բենզինը լցրել վերջինիս վրա և անկողնու մեջ, սպանության սպառնալիքներ տվել, ինչից հետո ձեռքին եղած կրակայրիչով փորձել է այրել, սակայն Սուսաննա Գ.-ի որդին` 2003 թ. Գոռ Գ.-ն, և մայրը` Գրետա Հ.-ն, միջամտել են, ձեռքից գցել են կրակայրիչն ու նրան դուրս հանել ննջասենյակից:
Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել:
Հղումներ նորությունների վրա
http://www.aravot.am/2015/09/22/611367/
Հավաստիություն: UP DOWN 0
Leave a Comment
Անվանում:
Էլ. փոստ:
Մեկնաբանություններ:
Պաշտպանության Կոդը:
17 + 8 =